77 մարդու կյանք խլած Անդերս Բրեյվիկը մտադիր է ՄԻԵԴ-ում բողոքարկել Նորվեգիայի Գերագույն դատարանը վճիռը, որը մերժել էր քննել բանտում պահման պայմանների վերաբերյալ նրա բողոքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էիստեին Ստուրվիկը, հավելելով, որ գործը կուղարկվի Ստրասբուրգ մոտ ժամանակներս, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ, Նորվեգիայի գերագույն դատարանը հրաժարվել էր քննել Բրեյվիկի գանգատը՝ բանտում իր պահման պայմանների վերաբերյալ
Բրեյվիկը փորձել էր վիճարկել վերաքննիչ դատարանի որոշումը, որը մարտին վճռել էր, որ հեռուստացույցով ու մարզասրահով կահավորված երեքսենյականոց մենախցում նրա պահումը մարդու իրավունքների խախտում չէ։
Բրեյվիկը պատժված է 77 մարդու սպանության համար։ 2011-ի հուլիսին նա Օսլոյում կազմակերպել էր պայթյուն, որի հետեւանքով ութ մարդ էր զոհվել։ Հետո նա Ուտյոյա կղզու երիտասարդական ճամբարում եւս 69 մարդու էր կրակել ու սպանել, այդ թվում բազմաթիվ դեռահասների։ Բրեյվիկին դատապարտել են 21 տարվա ազատազրկման, որը նորվեգական օրենքներով ազատազրկման առավելագույն ժամկետն է ։





























