Ոչ մի երկիր չի կարող խնդիրները մենակ լուծել։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով համագործակցության անհրաժեշտությունը, փոխանցում է DW-ը։

«Մենք բոլորս պետք է համագործակցենք ու մենք երկուսս էլ կողմ ենք բաց աշխարհի, որտեղ մենք ուզում են գլոբալիցազիայի ենթարկենք մարդկային դեմքը»,- հայտնել է Մերկելը Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ Բունես Այրեսում կայացած հանդիպումից հետո։

Այն շահարկումների ֆոնին, որ Մերկելն ուզում է «Թրամփի դեմ դաշինք» ստեղծել՝ Գերմանիայի կանցլերը ասել է, որ Գերմանիան դաշնակիցներ է որոնում իր ձգտումները իրականացնելու համար։ Մեկնաբանելով Թրամփի հովանավորչական քաղաքականությունը՝ Մերկելը նկատել է, որ մեկուսացման շնորհիվ կարելի է կարճաժամկետ առավելություն ստանալ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա, նրա խոսքով, մարդկանց օգուտ չի բերի։

Անդրադառնալով Համբուրգում հուլիսի սկզբին «մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գալիք հանդիպմանը՝ Մերկելն ասել է, որ բոլոր որոշումները կայացվելու են միաձայն, բայց «կլինեն կետեր, որտեղ մենք չենք կարողանա ստանալ այն ամենն, ինչ ուզում ենք»։ Նա նշել է, որ դա ակնհայտ է դարձել կլիմայի մասին համաձայնագրից Թրամփի դուրս գալուց հետո։

Անգելա Մերկելը նշել է, որ Համբուրգում ինքը ձգտելու է հնարավորինս շատ ընդհանուր կետեր գտնել՝ հավելելով սակայն, որ «որպես ընդունող կողմ՝ ինքը ստիպված է լինելու արձանագրել նաեւ տարաձայնությունները, եթե որոշակի հարցերի շուրջ միակարծություն ապահովել չհաջողվի»։