ԱՄՆ-ն կողմ է միասնական, ազատ ու դաշնային Իրաքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը, մեկնաբանելով Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների որոշումը՝ անկախացման հանրաքվե անցկացնելու մասին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Իրաքյան Քուրդիստանի ժողովրդի «օրինական ձգտումները»։ «Մենք հասկանում ու գնահատում ենք Իրաքյան Քուրդիստանի ժողովրդի օրինական ձգտումները»,- ասել է նա, հավելելով, որ հանրաքվեն կարող է շեղել ԻՊ-ի դեմ պայքարից։ «Մենք մեր մտավախություններն ենք հայտնել Քուրդիստանի ղեկավարությանը , որ հանրաքվեի անցկացւոմը ու նույնիսկ պարտադիր ուժ չունեցող բանաձեւը այս պահին կարող են շեղել հրատապ առանջնահերթություններից ՝ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակից, իրավիճակի կայունացումից, տարածաշրջանի ներքաղաքական խնդիրների կարգավորումից։ Մենք ռեգիոնալ իշխանություններին կոչ ենք անում երկխոսել Իրաքի կառավարության հետ՝ Բաղդադի ու Էրբիլի ապագա հարաբերություններին վերաբերող բոլոր կարեւոր հարցերի շուրջ։ Մեր գլխավոր նպատակն է ապահովել ԻՊ-ի պարտությունը»,- նշել է Նոերթը։





























