Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու զոհը որոշել է հանդես գալ  նրա պաշտպանությամբ։ BBC-ն գրում է, որ ամերիկացի Սամանտա Գեյմերը, որի հետ Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել, երբ նա 13 տարեկան էր, Լոս Անջելեսի դատարանին խնդրել է կարճել հանցագործության գործը։ Այս մասին հաղորդել է Պոլանսկու փաստաբանը՝ Գարլանդա Բրաունան։ 

Նրա խոսքով՝ կինը հոգնել է արդեն 40 տարի շարունակվող գործից եւ ցանկանում է, որ ամեն ինչ ավարտվի։ Սակայն նրա խնդրանքը չի նշանակում գործի ավտոմատ կարճում։ Նման որոշում պետք է ընդունի դատավորը։

Ուրբաթ Գեյմերն առաջին անգամ հրապարակայնորեն հանդես կգա գործի շրջանակում։

1977 թվականին Ռոման Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ, երբ նրան լուսանկարել է Vogue ֆրանսիական պարբերականի համար։