Հուլիսի 7-9-ը կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտին խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը պատգամավորներին խնդրել է չշտապել ամառային արձակուրդի հարցում:

«Մենք դեռ պետք է քննարկենք նոր կառավարության ծրագիրը, այդ պատճառով արձակուրդից առաջ դեռ նորից պետք է հավաքվենք: Պատգամավորներին խնդրում եմ հաշվի առնել սա եւ ծրագրեր կազմել Հայաստանում»,- հայտարարեց Բաբլոյանը: