Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, քանի որ ստացել է երկրի քաղաքացիների մանդատը: Այս մասին հունիսի 9-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Հետեւաբար՝ դուք կտեսնեք, թե Հանրապետական կուսակցությունն ինչպես կպայքարի կոռուպցիայի դեմ, երբ ընդունված բոլոր օրենքներն ուժի մեջ մտնեն եւ գործեն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը: Արդարադատության նախկին նախարարն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀԿ-ի քաղաքական կամքը եւ հավատարմությունն արդեն դրսեւորվել են:





























