Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է Բուքինգհեմյան պալատ այցելել, որպեսզի Եղիսաբեթ II թագուհուց կառավարություն ձեւավորելու թույլտվություն ստանա, հաղորդում է BBC-ն։
Մեյը նախարարների կաբինետի նոր կազմի մասին կարող է հայտնել արդեն այսօր՝ հունիսի 9-ին։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաղթել է, սակայն ձայների բացարձակ մեծամասնություն չի հավաքել։ Վերջին տվյալներով՝ պահպանողականները ստացել են 314 մանդատ, իսկ մեծամասնություն ձեւավորելու համար անհրաժեշտ է 326-ը։





























