Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիային կոչ է արել Brexit-ի բանակցությունները չձգձգել:
«Մենք չգիտենք, թե երբ կսկսվեն Brexit-ի բանակցությունները: Մենք գիտենք, թե երբ պետք է դրանք ավարտվեն: Հնարավոր ամեն ինչ արեք, որպեսզի խուսափեք «բանակցությունների բացակայության» հետեւանքով «գործարքի բացակայությունից»,- իր Twitter-ում գրել է նա:
Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն իր հերթին Twitter-ում նշել է, որ Brexit-ի բանակցությունները պետք է սկսվեն, երբ Մեծ Բրիտանիան պատրաստ լինի: «ԵՄ-ի ժամանակացույցը եւ դիրքորոշումը հստակ են: Եկեք մեր մտքերը միավորենք գործարքը կնքելով»,- գրել է նա:





























