ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն լիովին արդարացված է համարում Սենատում ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի ելույթից հետո։

Twitter-ի իր էջում Թրամփը նշել է, որ չնայած «բազմաթիվ կեղծ հայտարարություններին ու ստին»՝ ինքը «բացարձակապես եւ լիովին արդարացվեց»։

Նախօրեին սենատորների հարցերին պատասխանելով՝ Քոմին հայտարարել է, որ աշխատանքից հեռացվելու պատճառ է համարում ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննությանը մասնակցելը։ Նա, սակայն, նշել է, որ Թրամփը երբեք ուղղակիորեն չի կարգադրել դադարեցնել հետաքննությունը եւ նախաքննության օբյեկտ չի եղել։