Ջավախքի Ախալքալաք քաղաքի շենքերից մեկում  հունիսի 9-ին պայթյունը տեղի է ունեցել, երբ բնակչուհին միացրել է ջրի էլեկտրական տաքացուցիչը: NEWS.am-ի տեղեկություններով, Ավետիսյանների բնակարանում այդ պահին գտնվել են միայն տարեց ամուսիններ Սվետլանա եւ Սերգեյ Ավետիսյանները.  բնակարանում գտնվող Սերգեյ Ավետիսյանը պայթյունը հնչելու պահին ընկել է բնակարանի պատուհանից:

Գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նյութական լուրջ վնասներ են կրել շենքի բնակիչները. կոտրվել են Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարանների մեծ մասի պատուհաններն ու վնասվել բնակարանների դռները:

Շենքի գազամատակարարումը դադարեցվել է: Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն:

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջավախքի Ախալքալաք քաղաքի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: