Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ չնայած ընտրությունների արդյունքներին, Բրիտանիան կհետեւի ԵՄ-ից դուրս գալու ծրագրին։ Նա նշել է, որ ուզում է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն, հայտնում է Reuters-ը։
Մերկելը նշել է, որ բանակցությունները կսկսվեն ծրագրված ժամկետում՝ հունիսի 19-ին։ «ես կարծում եմ, որ Բրիտանիան կհետեւի բանակցությունների ծրագրին։ Մենք ուզում ենք բանակցությունները հնարավորինս շուտ սկսել, հետ չմնալով ժամանակացույցից։ Ես չեմ կարծում, թե այս պահին որեւէ բան կարող է խանգարել բանակցություններ սկսելուն»,- նշել է նա Մեքսիկա կատարած իր այցի շրջանակում։
Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողականները չեն կարողացել բացարձակ մեծամասնություն ստանալ, ինչը լուրջ հարված է դարձել վարչապետ Թերեզա Մեյի համար բանակցությունները սկսելու նախօրեին։





























