Մոտ ապագայում Փհենյանը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկում իրականացնել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Rodong Sinmun հյուսիսկորեական պարբերականը։
Պարբերականի համաձայն՝ «Փհենյանի իրականացրած ռազմավարական սպառազինությունների հաջողված փորձարկումների շարքը ցույց տվեց, որ մոտ է ժամանակը, երբ ԿԺԴՀ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կարձակի»։ Rodong Sinmun-ը կարծում է, որ Վաշինգտոնը «չի համարձակվի պատերազմ սկսել միջուկային զենքի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի տիրապետող երկրի հետ»։
ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը խոստովանել է, որ ԿԺԴՀ իշխանությունները վաղ թե ուշ բալիստիկ հրթիռ կարձակեն։





























