Սաուդյան Արաբիան եւ Բահրեյնը ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Կատարի վերաբերյալ, փոխանցում է Reuters-ը։
Նախօրեին Թրամփը Կատարին կոչ է արել «դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը»։ Միաժամանակ ԱՄՆ պետդեպը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած արաբական պետություններին կոչ է արել թուլացնել արգելափակումն ու այդ երկրի վրա ճնշումը։
Սակայն Սաուդյան Արաբիան ու Բահրեյնն այդ կոչին դեռ չեն արձագանքել։
Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե ինքը հակված է «ահաբեկչության բոլոր աղբյուրները փակելու վճռական ու արագ գործողությունների»։ Սաուդյան Արաբիան հայտարարել է նաեւ, որ իր գործողությունները անցյալ ամիս Էր Ռիադում գագաթնաժողովի եզրակացությունների վրա են հիմնված, որտեղ Թրամփը հանդես է եկել իսլամական ծայրահեղականության մասին ելույթով։





























