Նիգերը հետ է կանչել Կատարում իր դեսպանին՝ ի նշան արաբական երկրների հետ համերաշխության, որոնք հարաբերությունները խզել են Կատարի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Արաբական 7 պետությունների հետ մեկտեղ, որոնք Դոհայի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ, մի քանի աֆրիկյան երկրներ այս կամ այն ձեւով որոշեցին աջակցել Կատարի դեմ Ծոցի երկրների դիրքորոշմանը։ Մասնավորապես, Կատարի հետ հարաբերությունները խզեցին Մավրիկիան եւ Մավրիտանիան, Գաբոնը, Չադն ու Սենեգալը։