Ալավերդիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը, որը մեղադրվում էր նորակոչիկի առողջական վիճակը ոչ ճիշտ գնահատելու մեջ, արդարացվել է:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 1 տարի տեւած դառաքննությամբ ապացուցվել է, որ Սերոբ Նազարեթյանի գործողությունները եղել են ճիշտ: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերոբ Նազարեթյանը ընդգրկված է եղել Թումանյանի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում: 2015թ. ամառային զորակոչի ընթացքում նորակոչիկ Հ.Բաղդասարյանի մոտ ախտորոշված հիվանդությունը չի գտել եւ այն նույնացրել է օջախային մազաթափության հետ, և իրավաբանական փաստի ուժ ունեցող եզրակացություն է կազմել` Հ.Բաղդասարյանին շարային ծառայությանը պիտանի ճանաչելու մասին: Բաղդասարյանը մեկնել է ծառայության, սակայն երեք ամիս անց հիվանդանության պատճառով զորացրվել:
Ի դեպ, դատարանում Բաղդասարյանը հայտարարել էր, որ որեւէ բողոք-պահանջ բժշկից չունի:
Արդարացման դատավճռի հետ մեղադրողը համաձայն չէ եւ արդեն Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով տուգանել բժշկին 400 հազար դրամով:





























