Հռոմի քաղաքապետարանը խստացրել է քաղաքի պատմական շատրվաններում լողալու արգելքը։ Իրավախախտներին 240 եվրոյի չափով տուգանք է սպառնում։ Նման գումարով կտուգանվեն նաեւ քաղաքային շատրվանների շրջակայքն աղտոտող ու դրանց մերձակայքում սնվող մարդիկ։

Օրենքները վերաբերում են քաղաքի 40 ամենահայտնի շատրվաններին։ Արգելված է նաեւ լողալ ու նստել դրանց մարմարե եզրերին։ Այս խախտումների համար 40-240 եվրո տուգանք է նախատեսվում։ Սակայն շատրվաններում մետաղադրամներ նետելը թույլատրվում է։