Հուլիսի 7-8-ը Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի հետ կապված Գերմանիան սահմաններին վերահսկողություն է սահմանել, փոխանցում է  Frankfurter Allgemeine Zeitung-ը։

Վերահսկողությունը կգործի մինչեւ հուլիսի 11-ը։ Նպատակը հանցագործների ու իրավախախտների մուտքը երկիր արգելելն է։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը նշել է, որ գագաթնաժողովի անվտանգությունը գերակայող դերում է։