Ես չէի սպասում հորս հանդեպ անբարյացակամության նման մակարդակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ չէին ենթադրում, որ հեշտ կլինի, սակայն անբարյացակամության նման մակարդակ էլ չէր ենթադրվում. «Հայրս եւ նրա վարչակազմը մտադիր են նորարարությամբ գործել…մենք ծրագրում ենք փոխել ստատուս քվոն»:
Իվանկա Թրամփը նշել է, որ մի շարք դեպքերում «շշմել է գժտություններից, նույնիսկ տեղի ունեցողի վայրենիությունից»:





























