Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստն այսօր` հունիսի 13-ին, հետաձգվեց:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դատավարության մասնակիցներին հայտնեց, որ այսօր առավոտյան դատախազից գրություն են ստացել, որ արձակուրդում է եւ նիստին չի կարող մասնակցել: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 27-ին:

Նշենք, որ այսօր պետք է ցուցմունք տար գործով ամբաստանյալ Անի Բաբելյանը:

Հիշեցնենք, որ այս գործով կա երկու ամբաստանյալ` Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: