KFC ընկերությունը որոշել է ստրատոսֆերա ուղարկել իր բուրգերը։ Դա կարվի հունիսի 21-ին Stratollite ընկերության օդապարիկի թռիչքի շրջանակում, հայտնում է Space.com-ը։

Երբեմն Stratollites World View օդապարիկները նույնիսկ մթնոլորտային արբանյակներ են անվանում։ Բանն այն է, որ դրանք կարող են մինչեւ 46 կմ բարձրության հասնել ու մնալ այնտեղ մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս։ Դրանց կարելի է ամրացնել ցանկացած բեռ՝ այդ թվում հաղորդիչներ ու ձայնագրող սարքավորումներ։