Հայաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 3-ին քննելու է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով նրանք վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 -րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել իրենց դիմումը եւ գործով զեկուցող է նշանակել ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին։
Նշենք, որ Ավետիսյանների իրավահոջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում: Առաջին ատյանի դատարանը 2016թ. մայիսին մերժել էր մեր հայցադիմումը՝ իբր քրեական օրենսգրքին հայցի անհամապատասխանության պատճառաբանությամբ, թեպետ նույն դատավորն ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությանը քաղաքացիական պատասխանող էր ճանաչել։ Դատարանի այդ որոշումն առանց քննարկման էին թողել նաեւ Վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները, ինչից հետո փաստաբանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը։
Արամազդ Կիվիրյանի խոսքով, ՍԴ-ում պատասխանող կողմը ՀՀ Ազգային ժողովն է։





























