Թունիսի իշխանությունները երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարացրել են եւս 4 ամսով:
Արտակարգ դրության ռեժիմը հունիսի 15-ից երկարացնելու մասին որոշումն ընդունել է նախագահ Բեջի Քաիդ Էս-Սեբսին, կառավարության ղեկավարի եւ խորհրդարանի խոսնակի հետ խորհրդակցություններից հետո:
Թունիսում արտակարգ դրություն էր սահմանվել 2015-2016 թվականներին իրականացված մի շարք ահաբեկչություններից հետո:



























