Ուկրաինայում Նիկոլաեւ քաղաքի ղեկավար Ալեքսանդր Սենկեւիչը իր աշխատասենյակի պատուհանով փախել է ոստիկանության աշխատակիցներից։ Իրավապահները նրան պետք է հանձնեին վարչական իրավախախտման արձանագրությունը, փոխանցում է «ՆիկՎեստի»-ն։ 

Կիեւից ժամանած քննիչների հետ հանդիպումից խուսափելու համար Նիկոլաեւի քաղաքպետը իր աշխատասենյակի պատուհանով ներթափանցել է պատշգամբ եւ հայտնվել աշխատասենյակում, որտեղ գտնվում է էներգետիկայի,  էներգետիկ մատակարարման եւ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման վարչությունը։ Դրանից հետո նա լքել է Նիկոլաեւսկի քաղաքային խորհրդի շենքը։