ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվ Սքալիզը ծանր վիրավոր է, սակայն կապաքինվի։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Սքալիզը՝ Լուիզիանայից, իսկական ընկեր եւ հայրենասեր է, նա ծանր վիրավորվել է, բայց լիովին կապաքինվի»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ հրաձգության հետեւանքով հինգ մարդ է տուժել։ Սքալիզը վիրավորների թվում է։