Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ- Ալեքսանդրը վավերացրել է Ուկրաինա- ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրը։ Համապատասխան փաստաթուղթը հունիսի 14-ին հրապարակվել է Նիդեռլանդների Staatsblad պաշտոնական լրաբերում։ Հրամանագրում նշվում է, որ այն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ օր հետո, այսինքն հունիսի 15-ին, հայտնում է DW-ը։
Նիդեռլանդները դարձել է ԵՄ վերջին երկիրը, որը հաստատել է համաձայնագիրը։ Այսպիսով, վերջին խոչընդոտը Ուկրաինայի ասոցացման համար վերացվել է։ Հիմա ամբողջական իրականացման համար մնում է միայն ԵՄ Խորհրդի համաձայնությունը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի ամռան վերջին։





























