Չինաստանում ոստիկանությունը հայտնաբերել է մանկապարտեզի մուտքի մերձակայքում պայթյունի հնարավոր կազմակերպչին։ Պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել, 65-ը՝ վիրավորվել, փոխանցում է «Սինհուա»-ն։

Աղբյուրի համաձայն՝ տեղի ոստիկանությունը պայթյունը հետաքննում է որպես քրեական հանցագործություն եւ արդեն հայտնաբերել է կասկածյալին։ Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք կասկածյալը ձերբակալված է։

AP-ն նշում է, որ պայթյունի ականատեսներից մեկը հայտարարել է, թե պայթյունի պատճառ է դարձել ճանապարհամերձ վաճառակետում գազի բալոնը։