Ամերիկուհին դատական հայց է ներկայացրել խաղատան դեմ՝ 43 մլն դոլար ջեքփոթը վճարելուց հրաժարվելու համար։ CNN-ը հաղորդում է, որ անցյալ տարի Քաթրին Բուքմանը Նյու Յորքի World Casino-ում ջեքփոթը շահելով՝ հայտնվել է ուշադրության կենտրոնում։
Բայց երբ Բուքմանը որոշել է ստանալ գումարը, խաղատան ներկայացուցիչը հայտարարել է, թե խաղային ավտոմատը սխալվել է՝ որպես փոխհատուցում առաջարկելով սթեյք եւ 2.25 դոլար։ Շահումից անմիջապես հետո կինը սելֆի է հրապարակել սոցկայքում։
Ավտոմատի անսարքությունը հաստատել է նաեւ Նյու Յորքի Խաղային գործերի հանձնաժողովը։ Բուքմանի փաստաբանը խաղատան բացատրություններն «անհեթեթ» է համարել ու դատարան դիմել։





























