2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, ներգնա տուրիզմի ոլորտում զգալի աճ է արձանագրվել՝ տարվա 2-րդ եռամսյակի արդյունքներով` մոտ 25 տոկոսի չափով: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքով, Երեւանում հնարավոր է մինչեւ անգամ 5-6 հազար դրամով հյուրանոցային համարներ գտնել եւ որ Հայաստանն այս առումով բավական մրցունակ է դարձել:
Հակոբ Հակոբյանը ընդգծեց, որ զբոսաշրջիկների հոսքը գնալով ավելանում է, այդ թվում արաբական երկրներից:
Դիօտարկմանը, թե Հայաստանը զբոսաշրջիկներին ցուցադրելու քիչ բան ունի, նա արձագանքեց. «Զբոսաշրջիկներն այստեղ տեսնելու շատ բան ունեն: Մարդիկ, որպես կանոն, գոհ են մնում մայրաքաղաքի ժամանացային կենտրոններ այցելելուց, տեղական կոնյակը եւ ուտեստները համտեսելուց: Բացի եկեղեցիներ ու մշակութային վայրեր այցելելուց, զբոսաշրջիկներին առաջարկվում է նաեւ արկածային, գյուղական տուրիզմ»:




























