Բորիս Բերեզովսկուց ու Միխայիլ Խոդորկովսկուց միայն պահանջվում էր պահպանել օրենքը ու «լինել հավասար չափով հեռացված» ռուսական ղեկավարությունից։ Այս մասին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առճակատումներ չեն եղել։ Ես ընդամենը նրանց ասել եմ, որ հեռու մնան կառավարությունից։ Դա այն ժամանակ պոպուլյար տերմին էր»,- պատասխանել է Պուտինը այն հարցին՝ արդյոք նա առճակատում է ունեցել «Բերեզովսկու կամ Խոդորկովսկու նման մարդկանց հետ»։

Նախագահը պատմել է, որ նրանց ասել էր, որ եթե նրանք իրենց սեփականություն ձեռք են բերել օրենքի շրջանակում, ապա չպետք է վախենան այն կորցնելուց։

Պուտինի խոսքով, ինքը հանդիպել էր Բերեզովսկու հետ դեռ մինչեւ Մոսկվա տեղափոխվելը, միաժամանակ նշելով, որ իրենց միջեւ երբեք ընկերական հարաբերություններ չեն եղել։