Վաշինգտոնում Կուբայի դեսպան Խոսե Ռամոն Կաբանյասը Twitter-ում ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Hill պարբերականը:

«Կուբա: Հիմա պաշտոնապես. սրանք ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր թշնամիներն են»,- գրել է դեսպանն ու զբոսաշրջիկների ընտանիքի լուսանկար հրապարակել:

Դեսպանի գրառումը Twitter-ից արդեն ջնջվել է, պարբերականը ներկայացնում է դրա պատճենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված իր նախորդի՝ Բարաք Օբամայի «սխալ» քաղաքականությունը չեղարկելու մասին: