Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում երկխոսության կոչ է արել՝ Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին գրում է Hurriyet-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեք երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել Կատարի ճգնաժամի մասին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ դադարեցնել տարածաշրջանում լարվածությունը:

Առաջնորդներն ընդգծել են, որ միայն երկխոսության եւ բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել Պարսից ծոցում ծագած խնդիրները: Նրանք նաեւ դրան ուղղված ջանքերը սատարելու կոչ են արել: