Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: 40 րոպե տեւած ընդունելության ընթացքում կողմերը քննարկել են կլիմայի եւ Փարիզի համաձայնագրի կատարման հարցը, աֆրիկական մայրցամաքին օգնելու համար Եվրամիության մեծ ջանքերի անհրաժեշտությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Ֆրանցիսկոս պապը Մերկելին ցավակցություն է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի մահվան կապակցությամբ:

Գերմանիայի կանցլերը հովվապետին արգենտինական քաղցրավենիք  եւ դասական երաժշտության, մասնավորապես՝ Բեթհովենի ստեղծագործությունների սկավառակների հավաքածու է նվիրել:

Ի պատասխան պապը նրան է նվիրել ոչ մեծ բրոնզե քանդակ խաղաղության խոհրդանիշով՝ ձիթապտղի ճյուղով եւ 3 գլխավոր փաստաթուղթ, որոնք հրապարակվել են իր հովվապետության օրոք: Խոսքը վերաբերում է գերմաներեն թարգմանված պապական կոնդակին՝ Laudato sii-ին, նվիրված էկոլոգիայի խնդիրներին, Evangelii gaudium փաստաթղթին Ավետարանի դերի մասին եւ ընտանիքի թեմաների մասին Amoris laetitia խրատներին: