Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գ. Շերամի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12:37-ին։ Այրվել է պատշգամբը՝ գույքով (5 քմ), հյուրասենյակը՝ գույքով (15 քմ) եւ խոհանոցը՝ գույքով (3 քմ):