Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին եւ ընկերության առաջիկա ծրագրերին:
Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ:
Վարչապետը կարեւորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը եւ նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընկերության ղեկավարների հետ քննարկել է առաջիկա ներդրումային ծրագրերին, արտադրությունների ընդլայնմանը եւ կառավարության աջակցության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























