Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը թռիչքից քիչ անց Ստամբուլի օդանավակակայն է վերադարձել։ Պատճառը կայծակի հարվածն էր։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Haberturk հեռուստաալիքը։

Turkish Airlines-ի ինքնաթիռը՝ 101 ուղեւորով, Կազան էր մեկնում։

Ըստ հեռուստաալիքի՝ կայծակը հարվածել է Boeing 737-800 օդանավին, երկուշաբթի, տեղի ժամանակով՝ 21։39-ին, Աթաթուրքի օդանավակայանից թռչելուց քիչ անց։ 

Օդաչուն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել։ Ուղեւորները այլ ինքնաթիռով են Կազան մեկնել։