ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ներկա է գտնվել Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձեւերի աշխատանքային սեմիարին, որին մասնակցում են  Երեւանի եւ մարզերի հանրակրթական դպրոցների շուրջ չորս տասնյակ մանկավարժներ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով մասնակից ուսուցիչներին՝ նախարարն ընդգծել է նման դասընթացների կարեւորությունը, նշել է որ դրանց հիմնական նպատակը պետք է լինի ուսուցչի հեղինակության բարձարացումը. «Մեր նպատակն է հանրակրթության համար ստեղծել մի համակարագ, որտեղ  ուսուցչի աշխատանքը կդիտվի արժանապատիվ, իսկ գիտելիքների կիրառական հմտությունները նորարարությունների ներմուծման լրացուցիչ խթան: Տարակարգի ինստիտուտի ներմուծումը հետապնդում է հենց այդ նպատակը, որպեսզի ուսուցիչը մոտիվացված լինի կատարել հետազոտական, ինչու ոչ նաեւ գիտական աշխատանք: Կրթական քաղաքականության կարեւոր սկզբունքներից մեկը ուսուցչի հեղինակության բարձրացումն է, որպեսզի նա ունենա իր արժանի տեղն ու դիրքը հասարակության մեջ»,- նշել է ԿԳ նախարարը եւ հավելել, որ այդ նպատակով նախատեսվում են հիմնովին փոխել ուսուցիչների վերապատրաստման գործող համակարգը՝ որդեգրելով միանգամայն նոր մոտեցումներ:  Լ. Մկրտչյանի խոսքով՝ վերապատրաստումները պետք է լծակ հանդիսանան՝ գիտելիքներն իբրեւ հմտություն կիրառելու համար եւ այստեղ նախարարությունը կարեւորում է բարձրակարգ մասնագիտական ներուժը սրտացավ ներդումը կրթության ոլորտում:

Հանդիպման ավարտին սեմինարի մասնակից ուսուցիչները ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից պարգեւատրվել են «Նոր սերնդի ուսուցիչ» կրծքանշանով: