Հնագետների միջազգային խումբը Եթովպիայում հայտնաբերել է հին քաղաքի փլատակներ, որտեղ, ինչպես տեղի բնակիչներն են համարում, հսկաներ էին բնակվում։ Այս մասին հայտնում է Էքսետերի համալսարանը։

Քաղաքը գտել են Խարլաա վայրում, այն կառուցված է եղել ենթադրաբար 10-րդ դարում ու առնվազն 5 դար կանգուն է եղել։

Հայտնաբերվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում 12 –րդ դարի մզկիթի փլատակները, նաեւ բազմաթիվ արժեքավոր արտեֆակտներ։ Ըստ հնագետների դա առեւտրային ավան է եղել՝ 0․5 քառ կմ մակերեսով։

Այն կոչել են «հսկաների քաղաք»։ Տեղի բնակիչները հավատում են, որ այնտեղ հսկաներ էին բնակվում։ Այդ առասպելը ծնել են այն զանգվածային քարերը, որոնցից կառուցված էին տները։ Գերեզմանափոսերում գիտնականները չեն գտել հսկայական կմախքներ։ Այնտեղ սովորական հասակի մարդիկ են թաղված։ Սակայն տեղացիները վստահ են, որ այդ գերեզմաններում հին հսկաների երեխաների մնացորդներն են, հայտնում է RG-ը։