Կառավարությունը ներկայացրել է հավակնոտ ծրագիր, որը լուրջ աշխատանքի արդյունքում կարելի է գերակատարել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

«Բավականին հավակնոտ ծրագիր է, հստակ  ըստ ճյուղերի,  հստակ կանխորոշումներով ու անելիքներով եւ լիարժեք կատարման հնարավարություն ունեցող ծրագիր է։ Ծրագրի կատարումը իրոք կբերի աղքատության նվազեցմանը եւ նվազագույն աշխատավարձի բարձրացումն էլ աղքատության նվազեցման վրա լուրջ ազդեցություն կունենա»,–ասել է Գագիկ Մելիքյանը։

Անդրադառնալով ընդդիմախոսների այն  հարցադրումներին, թե ինչպես պետք է վարչապետը կարողանա ապահովի տարեկան 5 տոկոս աճ, եթե 2017–ի համար ամրագրված 3.2 տոկոս աճից դեռեւս  արձանագրվել է 0.4 աճ, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է. «Այս պահի դրությամբ արդեն 0.4 տոկոսին մոտ աճ է գրանցված  առաջին եռամսյակի կտրվածքով, երկրորդ եռամսյակի աճը լգերազնացի առաջինին, երրորդն էլ՝ երկրորդին եւ տարվա կտրվածքով 3.2 տոկոս աճը կապահովենք»։

Ըստ խատգամավորի՝ իշխանությանը չի հաջողվել նվազագույն աշխատավարձը հասցնել խոստացած չափի համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով։

 «Նախորդ տարիներին համաշխարհային ֆիանսատնտեսական ճգնաժամը, Ռուսաստանի նկատամամբ իրականացվող պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունեցել նաեւ դրա վրա»։