Սաուդյան թագավոր Սալմանը փոխել է գահաժառանգ արքայազնին։ Մուհամեդ բեն Նաիֆի փոխարեն գահաժառանգ կդառնա թագավորի 31-ամյա որդին՝ Մուհամեդ բեն Սալմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։

Մուհամեդ բեն Նաիֆը զրկվել է ՆԳՆ ղեկավարի պաշտոնից, որը փոխանցվել է արքայազն Աբդուլ-Ազիզ բեն Սաուդ բեն Նաիֆին։

Մուհամեդ բեն Նաիֆը գահաժառանագ արքայազն է դարձել 2015 թվականի գարնանը, երբ Սալմանը զբաղեցրեց արքայական գահը։