Կառավարությունը կօգնի միջազգային կլինիկական ուղեցույցների ներդրմանը: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` ներկայացնելով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը:
Նրա խոսքով` հիվանդության պատմությունների միասնականացման ներդրումը դրանք ավելի հասկանալի կդարձնի եւ քաղաքացիներին կապահովագրի սխալ ախտորոշումներից: Դրա հետ մեկտեղ կկատարելագործվի նաեւ հիվանդների հետ բժիշկների աշխատանքի գնահատականը: «Նրանց բողոքները եւ պահանջները պարբերաբար կքննարկվեն»,- հավաստիացրեց վարչապետը:





























