Դպրոցների օպտիմալացումը չպետք է հասկանալ միայն որպես մանկավարժների ազատում: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` կառավարության 2017-2022 թվականների գործունեության ներկայացրած ծրագրի քննարկման շրջանակում պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցին:
Կարապետյանի հավաստիացմամբ` կառավարությունն առաջին հերթին ելնում է կրթության որակը պահպանելու եւ աշակերտների պայմանները չվատթարացնելու անհրաժեշտությունից: «Սակայն դեպքեր են լինում, երբ դպրոցում 30-40 աշակերտ է սովորում: Իսկ կոմունալ ծառայությունների ծախսերը եւ հաստիքները չեն փոխվում: Օպտիմալացման իմաստը փոքր ծախսերով նույն որակի կրթական ծառայություն մատուցելու մեջ է»,- նշեց նա:





























