Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպը ինֆեկցիոն հիվանդության պատճառով «նախազգուշական միջոցառումների շրջանակում» երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։
«Էդինբուրգի դուքսը երեկ երեկոյան տեղափոխվել է Լոնդոնում Էդուարդ VII-ի հիվանդանոց՝ որպես նախազգուշական միջոցառում, իֆեկցիայի բուժման նպատակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում ասվում է նաեւ, որ արքայազն Ֆիլիպը լավ տրամադրություն ունի եւ հիասթափված է, որ չի մասնակցի խորհրդարանի պաշտոնական բացմանն ու բաց կթողնի Ասքոթում կայանալիք ձիարշավները։





























