Կառավարությունը հակված չէ լուծել գյուղացու խնդիրը, փոխարենը սուբսիդավորում է իշխանություններին մոտ կանգնածների բիզնեսը: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկմանը ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Արմավիրում տեղացած կարկուտի հասցրած վնասներին:

Լենա Նազարյանի խոսքով, կառավարությունն այնքան չի օգնում գյուղացուն, որքան իշխանամերձ շրջանակներում գործող բիզնեսին:

«Օրինակ՝ Մասիսի «Բերրիություն» ընկերությունը կապ ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը 4 տարի շարունակ առանց մրցույթի ստանում է պարարտանյութ տրամադրելու պատվեր, իսկ դիզվառելիքի ապահովումը պատկանում է Հարություն Փամբուկյանի եղբորը »,-ասաց նա եւ նշեց, թե դեռ ՏՄՊՀՀ-ն էր գրել, թե ինչքան կխնայեր, եթե մրցույթ հայտարարվեր:

«Կառավարության ծրագրում նորից կարդում ենք, որ ապահովագրության փորձնական ծրագիր կներդրվի մի քանի տարուց, երբ դրա մասին խոսում ենք 2010թ-ից»,-եզրափակեց նա: