Հայաստանի քաղաքացիների եկամուտները պետք է անշեղորեն աճեն` ահա թե ինչի մասին պետք է կառավարությունը հիշի: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ-ում հայտարարեց հանրապետական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը` ելույթ ունենալով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով` դրա համար անհրաժեշտ է, որ տնտեսական հնարավորությունները քաղաքացիների որեւէ հատվածից օտարված չլինեն:

«Մենք պետք է նրանց աշխատանքի համար բարենպաստ հնարավորություններ ստեղծենք: Ես կասեի` անշրջելի դրական հնարավորություններ»,- ասաց Հարությունյանը: