Հերթական անհավանական դեպքն է գրանցվել Արբեջանում

haqqin.az-ի փոխանցմամբ, Para ոչ բանկային վարկային կազմակերպությունը դատի է տվել զինվոր Խալիգ Ազիզադեին, որը զոհվել է 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Զոհված զինվորին կանչել են որպես պատասխանող կողմ։

«Արդեն ավելի քան մեկ ժամ մայրը չի կարողանում հանգստանալ ու լացում է։ Վարկային Para կազմակերպությունը դատի է տվել նրա որդու վերցրած վարկի համար։ Հիմա ընտանիքը կարող է կորցնել տունը»,- հայտնել է պատգամավոր Գանիրա Փաշաեւան։