Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին ժամը 00:33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի կաթի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւանյան փողոցում՝ «Դուստր Մելանյա» պանրի գործարան ՍՊԸ-ի մոտակայքում, բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի 34 ZV 241 պետհամարանիշի (վարորդ՝ 44-ամյա Մ. Ա.) եւ «BMW» մակնիշի 24 OO 910 պետհամարանիշի (վարորդ՝ 34-ամյա Ա. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ն եւ Ա. Ս.-ն դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղի ուժերով տեղափոխվել Տաշիր քաղաքի ԲԿ, տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: