Ադրբեջանում դատարանը կայացրել է գործարար որդու՝ անչափահաս Աղալի Ֆարաջլիի դատավճիռը, որը վրաերթի էր ենթարկել երիտասարդ կնոջը։ 

Minval.az-ը հաղորդում է, որ դատարանը բավարարել է Ա. Ֆարաջլիի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությունը։ Վերջինի՝ անչափահաս լինելու պատճառով դատարանը չի կարող նրան քրեական պատասխանատվության ենթարկել։ 

2017 թվականի մայիսի 3-ին Ա. Ֆարջալին վրաերթի է ենթարկել անցորդ Հայալ Մամեդովային, որը ստացված վնասվածնքերի հետեւանքով հիվանդանոցնում մահացել է։ Գործարարի անչափահաս որդին փախել էր դեպքի վայրից։