Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում Opel մակնիշի 34 RD 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան –Գյումրի ավտոճանապահի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Քալաշյանը տեղում մահացել է, իսկ 44-ամյա Արմեն Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահածացները հարազատ եղբայրներ էին: