«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները հայտնի են: Այսօր՝ հունիսի 25-ին, կուսակցության 11-րդ համագումարի ժամանակ տեղի ունեցավ քվեարկություն, որի ընթացքում կուսակցության անդամները ընտրեցին վարչության անդամներին: Քվեարկության արդյունքում առաջադրված 20 թեկնածուներից վարչության անդամ ընտրվեցին 15-ը՝  Գայանե Աբասյան, Վանիկ Ալեքսանյան, Ֆիլիպ Արզումանյան, Սուսաննա Բարխուդարայն, Անդրանիկ Գրիգորյան, Ռաֆիկ Հակոբյան, Վահագն Հովհաննիսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հովսեփ Ղազարյան, Գեւորգ Ղահրամանյան, Գագաիկ Մարգարյան, Արմեն Մարտիրոսյանը, Ռշտուն Մարտիոսյանը, Լիդիա Մելքումյանը, Սուսաննա Մուրադյանը:

Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին, կուսակցության գրասենյակում տեղի կունենա առաջին վարչության նիստը:

Նշենք, որ «Ժառանգության» համագումարին ներկա էին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Ազատամարտիկներ եւ «Ժառանգության» անդամները։