Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 25-ին, ժամը 22:33-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 5-րդ կմ-ին «Chrysler Stratus» մակնիշի 99 AL 699 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: